ԱՄՆ դեսպանություն. Նշում ենք հատուկ ռազմական բարեկամության 32-ամյակը. 1994 թվականի հոկտեմբերի 3-ին հիմք դրվեց Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի և Վրաստանի պաշտպանության ուժերի գործընկերությանը
Georgia Army National Guardsmen with the Savannah-based Charlie Company, 1-118th Field Artillery Regiment, and the Glenville-based Alpha Company, 177th Brigade Engineer Battalion, stand in formation during Noble Partner 20's opening ceremony at Vaziani Training Area, Georgia on Sept. 7, 2020. The Georgia Army National is celebrating its 26th year of partnership with the country of Georgia under the National Guard State Partnership Program. U.S. Army photo by Spc. Isaiah Matthews
1994 թվականի հոկտեմբերի 3-ին հիմք դրվեց ԱՄՆ Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի և Վրաստանի պաշտպանության ուժերի գործընկերությանը. այս մասին Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը գրում է սոցիալական ցանցում:
Ինչպես նշում է դեսպանությունը, այս ընթացքում համատեղ զորավարժությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության և աշխարհի տարբեր անկյուններում կողք կողքի ծառայելու միջոցով ամերիկացի և վրացի զինվորականների միջև ամուր կապեր են ձևավորվել:
«Այսօր նշում ենք հատուկ ռազմական բարեկամության 32-ամյակը: 1994 թվականի հոկտեմբերի 3-ին հիմք դրվեց ԱՄՆ Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի և Վրաստանի պաշտպանության ուժերի գործընկերությանը:
Այս ընթացքում համատեղ զորավարժությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության և աշխարհի տարբեր անկյուններում կողք կողքի ծառայելու միջոցով մեր զինվորականների միջև ամուր կապեր են ձևավորվել:
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում հազարավոր վրացի և ամերիկացի զինծառայողներին, որոնց նվիրումի շնորհիվ նահանգների գործընկերության շրջանակներում ստեղծվել է աշխարհում ամենաամուր և տևական կապերից մեկը»,- գրում է դեսպանությունը: