ԱՄՆ դեսպանություն. Մայք Փոմփեոն և Իլիա Երկրորդը քննարկել են Վրաստանի կարևոր դերը աշխարհում՝ կրոնի ազատության աջակցության տեսանկյունից
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն տեղեկություն է տարածում Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպման մասին:
«Պետական քարտուղար Մայք Փոմփեո սիրով հանդիպել է Սրբազնագույնին, Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդին: Հանդիպմանը պետքարտուղարը և Սրբազնագույնը քննարկել են Վրաստանի կարևոր դերը աշխարհում կրոնի ազատության աջակցության տեսանկյունից»,- ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկության մեջ:
Պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն օրհնել է պետական քարտուղար Մայք Փոմփեոյին:ն
Պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, հանդիպմ
Իլիա Երկրորդ և Մայք Փոմփեոյի հանդիպումը կայացել է պատրիարքարանում:
ԱՄՆ պետքարտուղարն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Հանդիպում կկայանա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մայք Փոմփեոն երեկ ժամանել է Վրաստան, այսօր կավարտի իր այցը, որից հետո կմեկնի Իսրայել: