ԱՄՆ դեսպանություն. Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն, մենք բոլորին կոչ ենք անում հանգիստ լինել և խուսափել բռնությունից
ԱՄՆ դեսպանություն. Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն, մենք բոլորին կոչ ենք անում հանգիստ լինել և խուսափել բռնությունից

Կոչ ենք անում բոլորին, պահպանել հանգստություն և խուսափել բռնությունից,- այս մասին հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ ֆեյսբուքյան էջում:

«Տիրող վտանգավոր վիճակը, որը հետևում է Նիկա Մելիայի դատավճռին՝ գալիս է ընտրական և դատական համակարգի բազմամյա խնդիրներից: Պարտադիր է, որ իշխանությունը և ընդդիմությունը ցուցաբերեն առավելագույն զսպվածություն այս առավոտյան: Այժմյան կարևորագույն հարցերի լուծման ճանապարհը միայն խաղաղ բանակցություններն է: Կոչ ենք անում բոլորին, պահպանել հանգստություն և խուսափել բռնությունից»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց էր սահմանել կալանք: