ԱՄՆ դեսպանություն. Ցավակցում ենք ողբերգականորեն զոհված սահմանապահների, շտապ օգնության կառավարման և առաջին արձագանքման անձնակազմի ընտանիքներին և ընկերներին
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է ողբերգականորեն զոհված սահմանապահների, արտակարգ իրավիճակների ծառայության կառավարման և առաջին արձագանքման անձնակազմի ընտանիքներին և ընկերներին։
«ԱՄՆ դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնում սահմանապահների, արտակարգ իրավիճակների ծառայության կառավարման և առաջին արձագանքման անձնակազմի ընտանիքներին և ընկերներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ թիմը հարգում է Վրաստանի անվտանգությանն առնչվող նրանց հանձնառությունը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 29-ին Գուդաուրիի մերձակայքում երկու մարդ պարապլանով թռչելիս ընկել է ժայռոտ լանջին։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվըլ է սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որը միջոցառման ժամանակ կորցրել է կառավարումը և կործանվել։ Ուղղաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ, ինչպես նաև ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության երկու փրկարար և Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի երկու բուժաշխատող։ Ինչպես հայտնել է վթարի վայր ժամանած ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։ Ներքին գործերի նախարարի խոսքով՝ զոհվել է նաև օտարերկրյա զբոսաշրջիկը, ում փրկության համար տարվում էին փրկարարական աշխատանքները։ Բացի այդ, պարապլանիստի ընկնելու հետևանքով վիրավորված մեկ մարդ տեղափոխվել է կլինիկա։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցական նամակում նշել է, որ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում սգո օր է հայտարարվել։