ԱՄՆ դեսպանություն. Ամերիկյան կառավարության և ժողովրդի անունից ցավակցում ենք Սագարեջոյում ողբերգական կերպով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և աղոթում վիրավորների ապաքինման համար
ԱՄՆ դեսպանատունը սգում է Սագարեջոյում հրաձգության ժամանակ ողբերգական կերպով զոհված մարդկանց համար,- այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Բացի այդ, դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում մահացածների ընտանիքի անդամներին և հարազատներին։
«ԱՄՆ դեսպանատունը սգում է Սագարեջոյում հրաձգության ժամանակ ողբերգական կերպով զոհված մարդկանց համար։ Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել:
Բացի այդ, հրաձգության հետեւանքով վիրավորված չորս հոգի բուժվում է Սագարեջոյի «Ջեո Հոսպիտալսում»։ Նրանցից երեքի վիճակը կայուն է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Աչքի վնասվածք ստացած ևս մեկ վիրավոր, ով Սագարեջոյից տեղափոխվել է «Կովկասյան բժշկական կենտրոն», կվիրահատվի։ Ըստ բժիշկների՝ պացիենտի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։