ԱՄՆ դեսպանը Վախտանգ Գոմելաուրիին շնորհավորել է Ոստիկանի օրվա առթիվ և հանձնել խորհրդանշական նվեր
Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանի հետ: Տեղեկությունն այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը:
Գործակալության փոխանցմամբ, դեսպանը Ներքին գործերի նախարարին շնորհավորել է Վրաստանին Ոստիկանության օրվա առթիվ և հանձնել խորհրդանշական նվեր:
Հանդիպմանը Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին կորոնավիրուսային նոր համաճարակի դեմ արդյունավետ պայքարում աջակցության և Վրաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումներին անձնական պաշտպանության միջոցներ փոխանցելու համար:
Իր հերթին, Քելլի Դեգնանն ընդգծել է «Կովիդ 19»-ի դեմ պայքարում վրաց իրավապահների կողմից ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմը և Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկած արդյունավետ միջոցառումների համար:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի վերջին հայտարարությունները՝ կապված Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնին առընչվող և վերջին շրջանում Ռուսաստանի բռնազավթիչ ուժերի կողմից վրացական գյուղերի հարակից տարածքում վերսկսած ապօրինի այսպես կոչված բոդերիզացիա հարցերը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան