ԱՄՆ դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և հայտնել են, որ երեք ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություններ Ռուսաստանում անցանկալի կազմակերպություններ են ճանաչվել
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։
Ինչպես հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից, Լին Թրեյսին տեղեկացվել է, որ երեք ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություններ՝ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ», «Մշակութային հեռանկարներ» և «Միջազգային կրթության ինստիտուտ» Ռուսաստանում անցանկալի կազմակերպություններ են ճանաչվել։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ այս կազմակերպությունները ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում են հակառուսական ծրագրեր և նախագծեր, որոնց նպատակն է կրթական և մշակութային փոխանակման քողի տակ «ազդեցության գործակալների» հավաքագրել։
Նախարարությունում Լին Թրեյսիին պաշտոնապես խնդրել են դադարեցնել նշված կազմակերպությունների գործունեությանն աջակցելը։ Ռուսական կողմը նշում է, որ Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը, այդ թվում՝ դիվերսիոն գործողությունները, ընտրությունների մասին ապատեղեկատվության տարածումը և «հատուկ ռազմական գործողությունը» կկանխվեն, այդ թվում՝ նման գործողություններում ներգրավված ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին արտաքսելով։