ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն է հրապարակում Պետքարտուղարության գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեփյուն Վրաստան կատարած այցի մասին
ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն է հրապարակում Պետքարտուղարության գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեփյուն Վրաստան կատարած այցի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի համաշխարհային հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեփյուն արդյունավետ այց է կատարել Վրաստան։ Այս մասին սոցցանցում գրում է ԱՄՆ դեսպանատունը։

Ըստ դեսպանատան՝ Ռիչարդ Նեփյուն բարձր է գնահատում իր հանդիպումները բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների, հակակոռուպցիոն հաստատությունների, քննչական մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ։

«Կոռուպցիայի դեմ պայքարը, հատկապես հաշվետվողականության և թափանցիկության ապահովման միջոցով, կարևոր գործոն է ցանկացած երկրի տնտեսական և ժողովրդավարական աճի համար։ Այցի ընթացքում համակարգող Նեփյուն լսել և քննարկել է կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված ընթացիկ ջանքերն ու ուղիները»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։