ԱՄՆ դեսպանատունը կեղծ է անվանում Կայա Կալլասի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը լքել է Ուկրաինան
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հերքում է Կայա Կալլասի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը լքել է Ուկրաինան։
Դեսպանատունը հայտարարում է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է բաց մնալ։
«Մեր գործունեության մեջ որևէ փոփոխություն չի եղել, և տարածված ցանկացած այլ տեղեկատվություն կեղծ է։ Պետդեպարտամենտը ամերիկացիների անվտանգությունը համարում է բարձրագույն առաջնահերթություն և պարբերաբար վերանայում է Կիևում դեսպանատան անվտանգությունը։ Մենք կրկնում ենք մեր ուղերձը, որ ամերիկացիները չպետք է որևէ պատճառով այցելեն Ուկրաինա՝ կապված զինված հակամարտության հետ», – ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքել է Ուկրաինան։