ԱՄՆ դեսպանատունը ևս մեկ անգամ իր խորը մտահոգությունն է հայտնում Նիկա Գվարամիային կալանքի տակ թողնելու կապակցությամբ
ԱՄՆ դեսպանատունը ևս մեկ անգամ իր խորը մտահոգությունն է հայտնում Նիկա Գվարամիային կալանքի տակ թողնելու կապակցությամբ

ԱՄՆ դեսպանատունը ևս մեկ անգամ իր խորը մտահոգությունն է հայտնում Նիկա Գվարամիային կալանքի տակ թողնելու կապակցությամբ,- ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ի սկզբանե բարձրացրել են հարցեր և մտահոգություններ են հայտնել այս գործի վերաբերյալ՝ ներառյալ մեղադրանքի ժամկետն ու բովանդակությունը, ինչպես նաև պատժաչափը։ Նման մտահոգություն են հայտնել միջազգային և վրացի մի շարք իրավապաշտպաններ։

«Արդյունավետ ժողովրդավարությունը հիմնված է լրատվամիջոցների ազատության պաշտպանության և քաղաքական դրդապատճառներով հետապնդումների կանխարգելման վրա։ Նույնիսկ արդարադատությունը ընտրովի և քաղաքականացված ընկալելը վտանգի տակ է դնում Վրաստանի եվրոպական ապագան և խարխլում արդարադատության, սահմանադրությամբ պաշտպանված մարդու իրավունքների և բուն ժողովրդավարության կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։

Երեկ «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի փաստաբանները հայտարարություն են տարածել, որ Գերագույն դատարանը Նիկա Գվարամիայի գործով հայցն անընդունելի է ճանաչել։