ԱՄՆ դեսպանատուն. Վրաստանի ապագան մեծ մասամբ դատավորների ձեռքերում է, դա շատ պատվաբեր և կարևոր պատասխանատվություն է
ԱՄՆ դեսպանատուն. Վրաստանի ապագան մեծ մասամբ դատավորների ձեռքերում է, դա շատ պատվաբեր և կարևոր պատասխանատվություն է

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն է տարածում դեսպան Քելլի Դեգնանի Սահմանադրական դատարանում կայացած հանդիպման վերաբերյալ։

Ինչպես նշվում է դեսպանատան տեղեկատվության մեջ, Քելլի Դեգնանը հույս է հայտնել, որ դատարանի կայացրած որոշումները միշտ թելադրված կլինեն Վրաստանի լավագույն շահերից։

«Վրաստանի ապագան հիմնականում դատավորների ձեռքերում է։ Սա շատ պատվաբեր և կարևոր պատասխանատվություն է։ Վրաստանում գտնվելու ընթացքում դեսպան Դեգնանը այցելել է բազմաթիվ դատարաններ, ծանոթացել ու զրուցել բազմաթիվ դատավորների հետ նրանց գործունեության ու մարտահրավերների մասին։ Վրաստանի Սահմանադրական դատարան կատարած այցի ընթացքում դեսպանը, մասնավորապես, նշել է այս դատարանի կարևորությունը Վրաստանի ժողովրդավարացման ճանապարհին և հույս հայտնել, որ դատարանի կայացրած որոշումները միշտ թելադրված կլինեն Վրաստանի լավագույն շահերից։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ նպատակի համար Վրաստանի հետ համագործակցությանը», – ասվում է դեսպանատան կայքում։