ԱՄՆ դեսպանատուն – Վիզայի ավանդային ծրագիրը դարձել է մշտական բոլոր այն երկրներում, որտեղ գործում էր, այդ թվում՝ Վրաստանում. նախապես մի՛ վճարեք, հարցազրույցի ընթացքում հյուպատոսական ծառայողը ձեզ հրահանգներ կտա

15:28, 04.08.2026

Վիզայի ավանդային ծրագիրը դարձել է մշտական բոլոր այն երկրներում, որտեղ գործում էր, այդ թվում՝ Վրաստանում, – այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Դեսպանատան փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող բոլոր դիմորդները, ում համար կհաստատվի B1/B2 վիզան, պետք է վճարեն 10,000$, 15,000$ կամ 20,000$ գումարի չափով ավանդ։

«Մի՛ վճարեք ավանդը նախապես։ Հարցազրույցի ընթացքում հյուպատոսական ծառայողը ձեզ հրահանգներ կտա ավանդի վճարման վերաբերյալ։ Խնդրում ենք հիշել․ վիզայի դիմումների մասին պաշտոնական աղբյուրը ԱՄՆ կառավարությունն է։ Նույնիսկ ցանկացած տեղեկատվություն, որը չի տարածվում ԱՄՆ կառավարության աղբյուրից, ճշտման կարիք ունի», – նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ