ԱՄՆ դեսպանատուն. Նոր հայտնաբերված մետաղադրամի շնորհիվ Վրաստանի պետական դրոշը կապվել է Դավիթ Աղմաշենեբելիի հետ՝ հաստատելով, որ Վրաստանը դարեր շարունակ եղել է եվրոպական ընտանիքի մաս
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին Պետական դրոշի օրվա առթիվ։
«Շնորհավորում ենք պետական դրոշի օրվա առթիվ։
2021 թվականը հատկապես կարևոր էր ձեր շլացուցիչ դրոշի պատմության համար, քանի որ նոր հայտնաբերված պղնձե մետաղադրամի շնորհիվ այն կապվել է Դավիթ Շինարար թագավորի հետ (12-րդ դար)։ Այս սիմվոլիկան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Վրաստանը դարեր շարունակ եղել է մի ամբողջ եվրոպական ընտանիքի մաս»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Դավիթ Շինարարի ժամանակաշրջանի պատմական, բնօրինակ մետաղադրամը հայտնաբերվել է անցյալ տարվա դեկտեմբերին՝ չարտոնված հնագիտական պեղումների ժամանակ։