ԱՄՆ դեսպանատուն. Գնահատում ենք Վրաստանի ոստիկանության համագործակցությունը մուտքի արտոնագրերի խարդախության դեմ պայքարում
ԱՄՆ դեսպանատուն. Գնահատում ենք Վրաստանի ոստիկանության համագործակցությունը մուտքի արտոնագրերի խարդախության դեմ պայքարում

ԱՄՆ դեսպանատունը բարձր է գնահատում Վրաստանին ոստիկանության ակնառու համագործակցությունը մուտքի արտոնագրերի խարդախության դեմ պայքարում, – նշել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը։

«Անցյալ շաբաթ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքը ձերբակալել է խարդախության մեջ կասկածվող անձի, ով հետախուզման մեջ էր՝ գումարի դիմաց Վրաստանի երկու քաղաքացիներին վիզա ստանալուն օգնելու համար։ Այս դեպքը ԱՄՆ դեսպանատան և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցության ևս մեկ օրինակ է և ցույց է տալիս կեղծ փաստաթղթերը հետաքննելու Վրաստանի կարողությունը:

ԱՄՆ դեսպանատունը պոտենցիալ դիմորդներին հիշեցնում է, որ նման առևտրականները հնարավորություն չունեն աջակցելու վիզայի գործընթացին։ Վիզաների և փաստաթղթերի կեղծումը հանցագործություն է, որին ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունները շատ լուրջ են վերաբերվում»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։