ԱՄՆ դեսպանատուն և ԵՄ ներկայացուցչություն. Մեկ անգամ ևս նշում ենք բոլոր կողմերի միջև փոխզիջման անհրաժեշտությունը
ԱՄՆ դեսպանատուն և ԵՄ ներկայացուցչություն. Մեկ անգամ ևս նշում ենք բոլոր կողմերի միջև փոխզիջման անհրաժեշտությունը

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը և ԵՄ ներկայացուցչությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում փոխզիջման գնալ բոլոր կողմերի միջև:

«Մենք ողջունում ենք հարաբերությունների վերականգնումը՝ ի նշան լայն համաձայնության հասնելու համար խորհրդատվությունները շարունակելու պատրաստակամության: Մենք կրկնում ենք բոլոր կողմերի միջև փոխզիջման անհրաժեշտությունը», – ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված համատեղ հայտարարության մեջ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո կազմված փաստաթուղթը ստորագրել է «Վրացական երազանքը»: Ընդդիմության ներկայացուցիչները հայտնեցին, որ չեն պատրաստվում ստորագրել փաստաթուղթը:

Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը մարտի 31-ին փաստաթուղթը առաջարկեց Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: