ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ն իր անկեղծ կարեկցանքն է հայտնում Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժածներին, մեր դեսպանատան համայնքը միշտ կհիշի տուժածներին և մահացածներին
ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ն իր անկեղծ կարեկցանքն է հայտնում Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժածներին, մեր դեսպանատան համայնքը միշտ կհիշի տուժածներին և մահացածներին

Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր անկեղծ կարեկցանքն է հայտնում Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով տուժածներին,- այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ-ն իր անկեղծ կարեկցանքն է հայտնում Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով տուժածներին: Մեր դեսպանատան համայնքը միշտ կհիշի տուժածներին, կորածներին և մահացածներին:

Մենք ողջունում ենք փրկարարներին, ովքեր անխոնջ աշխատում են կյանքեր փրկելու և ավելի շատ մարդկանց օգնելու համար», – ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: