ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը դեսպան Ռոբին Դաննիգանի հետ միասին գտնվում էր օկուպացիոն գծում
ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը դեսպան Ռոբին Դաննիգանի հետ միասին գտնվում էր օկուպացիոն գծում

ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը դեսպան Ռոբին Դաննիգանի հետ միասին գտնվում էր օկուպացիոն գծում։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը։

«Երեկ մենք հյուրընկալել ենք Վրաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը` դեսպան Դաննիգանի գլխավորությամբ՝ Թվաուրերբիում, Օձիսիում եւ Գորակայում պարեկություն կատարելիս։ Մեր դիտորդները պատվիրակությանը տեղեկատվություն են տրամադրել «սահմանազատման» վերջին գործողությունների և հակամարտությունից տուժած բնակչության համար տեղաշարժի սահմանափակումների ազդեցության մասին»,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության մեջ։