ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները Սենատ են ներկայացրել ազգային անվտանգության ֆինանսավորման փաթեթ, որը ներառում է նաև օգնություն Ուկրաինային և Իսրայելին
ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները Սենատ են ներկայացրել ազգային անվտանգության ֆինանսավորման փաթեթ, որը ներառում է նաև օգնություն Ուկրաինային և Իսրայելին

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները Սենատում ներկայացրել են ազգային անվտանգության ֆինանսավորման փաթեթ, որի չափը կազմում է 111 միլիարդ դոլար։

167 էջանոց փաստաթուղթը նախատեսում է 15 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, իսկ 10,6 միլիարդ դոլար՝ Իսրայելին:

Միջոցներ են հատկացվում նաև սպառազինության և զինամթերքի ոլորտում ամերիկյան արտադրության ավելացման, սուզանավերի արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու և Մեքսիկայի հետ ընդհանուր սահմանը պաշտպանելու համար։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ օրինագիծը ընթացակարգային քվեարկության կդրվի այսօր, թեեւ դրա հաստատումը հեշտ չի լինի, քանի որ հանրապետականները կպահանջեն ավելի խիստ միջոցներ ձեռնարկել հարավային սահմանին։ Հարավային սահմանը եղել է վեճի հիմնական կետը, որը կանգնեցրել է Սպիտակ տան կողմից պահանջվող լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը: