ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է Դոնալդ Թրամփի՝ դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու հրամանը

10:21, 29.01.2025

ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է Դոնալդ Թրամփի՝ դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու հրամանը։

Դատավորը որոշումը կայացրել է հրամանի ուժի մեջ մտնելուց մի քանի րոպե առաջ։

Դատավորի որոշմամբ՝ Թրամփի վարչակազմն իրավունք չունի դադարեցնել գործող ֆինանսավորման ծրագրերը մինչև փետրվարի 3-ը, ժամը 17:00-ն։

Այս որոշումը վերաբերում է այն ծրագրերին, որոնց համար ֆինանսավորումն արդեն հատկացվել է դաշնային կառավարության կողմից:

Ի գիտություն, կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ասաց, որ դաշնային ֆինանսավորումը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփի վարչակազմը չի վերանայել բոլոր դրամաշնորհներն ու վարկերը և որոշել, թե արդյոք դրանք համապատասխանում են նախագահի առաջնահերթություններին: Ֆինանսավորման սառեցումը վերաբերում է նաև արտաքին օգնությանը և ոչ կառավարական կազմակերպություններին հատկացվող միջոցներին։

Նմանատիպ