ԱՄՆ դաշնային դատարանը վճռել է, որ Հարվարդի համալսարանը պետք է վերադարձնի Սպիտակ տան կողմից սառեցված ավելի քան երկու միլիարդ դոլարի ֆինանսավորումը
ԱՄՆ դաշնային դատարանը վճռել է, որ Հարվարդի համալսարանը պետք է վերադարձնի ավելի քան երկու միլիարդ դոլար դաշնային ֆինանսավորում գիտական հետազոտությունների համար, որոնք սառեցվել են Սպիտակ տան կողմից:
«Թրամփի վարչակազմը հակասեմիտիզմը որպես պատրվակ է օգտագործել երկրի առաջատար համալսարանների վրա գաղափարական հարձակման համար», – նշել է դատավորը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը դադարեցվել է համալսարաններում հակահրեական տրամադրությունների պատճառով: Կասեցված ֆինանսավորումը վերաբերում էր խոշոր նախագծերին ։
Դատավորը նշել է, որ նախագծերի և հակասեմիտիզմի միջև, որոնց մասին խոսվում է, «ակնհայտ կապ չկա»: