ԱՄՆ-ի բաց առաջնության մեկ ութերորդ ֆինալում Բասիլաշվիլու հակառակորդն է լինելու Նադալը
ԱՄՆ-ի բաց առաջնության մեկ ութերորդ ֆինալում վրաց թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլու հակառակորդն է լինելու Ռաֆայել Նադալը: Աշխարհի առաջին թենիսիստը, ով նաև մրցաշարի գործող չեմպիոնն է, ծանր պայքար է մղել ռուս Կարեն Խաչանովի դեմ և նրան անհրաժեշտ է եղել 4 ժամ և 30 րոպե՝ նրան պարտության մատնելու համար – 5:7, 7:5, 7:6(7), 7:6(3):
Այդ թենիսիստները մոտ երկու շաբաթ առաջ միմյանց են հանդիպել Տորոնտոյի «Մաստերսի» կիսաեզրափակիչում և այն ժամանակը Նադալը հաղթել է երկու սետ: