ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Իրանի քաղաքացու և ևս երկուսի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի համար
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Իրանի քաղաքացու և ևս երկուսի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Իրանի քաղաքացուն և ևս երկու անձի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու համար։ Այս մասին տեղեկություն է տարածում «Sienen»-ը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դավադրության պլանը ներառում էր Թրամփի սպանությունը նախագահական ընտրություններից առաջ։

Արդարադատության նախարարությունը մեղադրական եզրակացություն է հրապարակել Իրանի քաղաքացի 51-ամյա Ֆարհադ Շաքերի դեմ, որում ասվում է, որ նրան հանձնարարվել է Թրամփին սպանելու ծրագիր մշակել։ ԱՄՆ կառավարությունը ասում է, որ Շաքերը կալանքի տակ չէ և ենթադրվում է, որ նա գտնվում է Իրանում:

ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի դատախազ Դամիան Ուիլյամսը ասել է, որ Իրանի կառավարությունը հրահանգել է այդ անձանց թիրախավորել ԱՄՆ քաղաքացիներին, ներառյալ նորընտիր նախագահ Թրամփին, ԱՄՆ-ի տարածքում և դրա սահմաններից դուրս: Իրանցի Ֆարհադ Շաքերիի հետ մեղադրվում են Նյու Յորքում բնակվող ԱՄՆ քաղաքացիներ Կարլայլ Ռիվերան և Ջոնաթան Լոդհոլթը։