ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էպշտեյնի գործով նոր նյութեր
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էպշտեյնի գործով նոր նյութեր

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էպշտեյնի գործի հերթական նյութերը։

Հրապարակված ֆայլերը ընդգրկում են շուրջ 300,000 էջ և վերաբերում են ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Էպշտեյնի դեմ իրականացված երկու քրեական հետաքննությանը։

Մեդիայի հաղորդմամբ՝ քննության արդյունքում հավաքվել է մեծ քանակությամբ փաստաթղթեր, այդ թվում՝ հարցազրույցների ձայնագրություններ տուժածների և վկաների հետ, ինչպես նաև խուզարկությունների ընթացքում առգրավված նյութեր։

Հիշեցնենք՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը 2019 թվականին ձերբակալվել էր սեռական թրաֆիքինգի մեղադրանքով։ Նույն թվականին, մինչ դատական գործընթացը, նա մահացել էր բանտում՝ ըստ պաշտոնական տվյալների՝ ինքնասպանության արդյունքում։

Անցյալ տարի հրապարակված դատական փաստաթղթերում նշվել էին մի քանի հայտնի անուններ, ովքեր կապ են ունեցել Էպշտեյնի հետ։ Մեկ փաստաթղթում հիշատակվում է նաև Դոնալդ Թրամփի անունը, սակայն չի նշվում որևէ անօրինական գործողության վերաբերյալ։ Հայտնի է, որ տարիներ առաջ Դոնալդ Թրամփը ունեցել է կապ Էպշտեյնի հետ, ով որպես ֆինանսիստ աշխատել է Նյու Յորքում և Ֆլորիդայում։

Անցած ամիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեի դեմոկրատ անդամները հրապարակել էին Էպշտեյնի էլեկտրոնային նամակագրությունը, որտեղ մի քանի անգամ հիշատակվում էր նախագահ Դոնալդ Թրամփի անունը։ Թրամփը մշտապես հերքել է Էպշտեյնի հետ կապված որևէ օրենքի խախտում և պնդել է, որ իր դեմ տարածված լուրերը նախաձեռնել է դեմոկրատական կուսակցությունը։