ԱՄՆ-ի առափնյա պաշտպանության ծառայությունը, առգրավվել է 18,5 տոննա, 500 մլն. դոլար արժեք ունեցող կոկաին
ԱՄՆ-ի առափնյա պաշտպանության ծառայությունը, առգրավվել է 18,5 տոննա, 500 մլն. դոլար արժեք ունեցող կոկաին

Ամերիկայի Միացյալ Նահանգների առափնյա պաշտպանության ծառայությունը, առգրավվել է 500 մլն. դոլար արժեք ունեցող կոկաին: Հատուկ գործողությունը իրականացվել է Խաղաղ օվկյանոսի արևելյան շրջանում:

18,5 տոննա թմրանյութը տեղադրված էր միջազգային ջրերում գտնվող 15 նավի վրա: Հատուկ գործողության ավարտից հետո, նավերը տեղափոխվել են Ֆլորիդայի նահանգում, Էվերգլեյդիսիի նավահանգիստ:

Գործողության շրջանակներում առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչները ձերբակալել են 49 կասկածյալի:

Կոկաինը ամենատարածված թմրանյութն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Իրավապահ գերատեսչության լրատվությամբ, Կոկաինը աշխարհում ամենատարածված թմրանյութն է:

ՄԱԿ-ի 2018 թվականի հաշվետվության համաձայն, Կոկաինի արտադրման ռեկորդային ցուցանիշը իր գագաթնակետին է հասել 2016 թվականին: Այդ տարվա ընթացքում աշխարհում արտադրվել է 1,410 տոննա կոկաին: