ԱՄՆ. Անհնար է մարդու իրավունքների հանձնակատարի մուտքը Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածքներ
Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդին ներկայացված «Համագործակցությու Վրաստանի հետ» բանաձևը և աջակցության կոչ արել նաև խորհրդի բոլոր անդամներին:
Ինչպես հայտարարել է խոսքով ելույթի ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչը, երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նպատակով, Վրաստանի կառավարությունը սերտ համագործակցում է մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Չնայած խախտումների կոպիտ փաստերի առկայությանը, Վրաստանի բռնազավթված տարածքներ մուտք գործել չեն կարող հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները:
«Չնայած մարդու իրավունքների մասսայական խախտումներին, Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի դե ֆակտո առաջնորդները կրկին խանգարում են գերագույն հանձնակատարի գրասենյակի մուտքը Աբխազիա և Ցխինվալի: Ամերիկայի Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարաքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է նա: