ԱՄՆ մեդիառեսուրսների համակարգող․ ԶԼՄ-ների մասին ՌԴ օրենքը հայելային արձագանք չէ
ԱՄՆ մեդիառեսուրսների համակարգող․ ԶԼՄ-ների մասին ՌԴ օրենքը հայելային արձագանք չէ

ԱՄՆ մեդիառեսուրսները համակարգող գործակալությունը կարծում է, որ լրատվամիջոցներին օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին Ռուսաստանի նոր օրենքը Վաշինգթոնի կողմից ԱՄՆ-ում RT-ի և Sputnik-ի գործունեության սահմանափակման հայելային արձագանքը չէ։ Այս մասին ասել է հեռարձակման հարցերի կառավարման ամերիկյան խորհրդի տնօրեն Ջոն Լանսինգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թեպետ մենք չենք էլ քննարկելու այն հարցը, թե ինչպես ՌԴ կառավարության նոր քայլերը կազդեն մեր լրագրողական աշխատանքի վրա, սակայն նման քայլերը՝ որպես փոխադարձության սկզբունքով հայելային պատասխան որակելը կոպտորեն աղավաղում են իրականությունը»,- ասված է Լանսինգի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք էր ստորագրել արտասահմանից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներին  օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին։