ԱՄՆ-ը այլևս զենք չի մատակարարի սիրիացի քրդերին. Անկարա
ԱՄՆ-ը այլևս զենք չի մատակարարի սիրիացի քրդերին. Անկարա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ հրամայել է դադարեցրել ամերիկյան զենքի մատակարարումը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ Էրդողանը կրկին դատապարտել էր ԱՄՆ-ին Սիրիայում ռազմական ներկայության մեծացման համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն օգնում է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) ոչ միայն զենքով, այլև անձնակազմով։

«Թրամփի խոսքով՝ այդ հիմարությանը պետք էր դեռ վաղուց վերջ տալ։ Մենք ողջունում ենք այդ որոշումն ու կհետևենք դրա իրագործմանը»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ։