ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան սկսել են ՌԾՈՒ համատեղ զորավարժությունները
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան սկսել են երկօրյա համատեղ ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հայտնել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչությունները:
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեից հայտնել են, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները համակարգչային մոդելավորման միջոցով կմշակեն նավերի միջև տեղեկությունների փոխանակումը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման պայմաններում:
Ճապոնիայի և Կորեական թերակղզու մերձակայքի ջրերում անցկացվող զորավարաժանքներին մասնակցում են վաղ հայտնաբերման համակարգրերով հագեցած ամերիկյան Stethem ավիակիրը, հարավկորեական «Սոե Յու Սոնյոնը (Ryu Seong-yong — DDG-993), ինչպես նաև ճապոնական «Տյոկայը»:
Դեկտեմբերի 4-ից 8-ը ԱՄՆ-ն և Հարավային Կորեան անցկացրել էին ՌՕՈՒ-ի Vigilant AC վարժանքները: Դրանք պատմության մեջ ամենախոշորն էին, որոնց մասնակցել էին մոտ 230 օդանավեր, այդ թվում՝ ամերիկյան F-22 6 անտեսանելի կործանիչ:
Հեղինակ -
Edgar Barsegyan