Ամիրեջիբի մայրուղու վրա նախատեսված աշխատանքների պատճառով ապրիլի 16-ի գիշերը երթևեկությունը կսահմանափակվի
Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու վրա նախատեսվում է ժայռոտ լանջի մաքրման աշխատանքներ, այդ պատճառով ապրիլի 16-ին ժամը 01:00-ից մինչև 06:00-ն երթևեկությունը լիովին կսահմանափակվի։ Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի հաղորդմամբ, երթևեկությունը կսահմանափակվի Ճաբուա Ամիրեջիբիի և Քաքուցա Չոլողաշվիլիի մայրուղիների խաչմերուկի թունելից մինչև Միխեիլ Թամարաշվիլիի պողոտա ընկած ճանապարհահատվածում։
«Սահմանափակման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Քաքուցա Չոլողաշվիլիի մայրուղով, Սուլխան Ցինցաձեի փողոցով և Միխեիլ Թամարաշվիլիի պողոտայով։
Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար», – նշվում է տեղեկատվության մեջ։