«Ամիրանի» կինոթատրոնի և «Գալերիա Թբիլիսիի» մոտ, որտեղ պետք է ցուցադրվի «Եվ մենք պարեցինք» ֆիլմը, մոբիլիզացված են իրավապահներ
Թբիլիսիում, «Ամիրանի» կինոթատրոնի, ինչպես նաև «Գալերիա Թբիլիսիի» մոտ, որտեղ գտնվում է «Քավեա» կինոթատրոնը, մոբիլիզացված են իրավապահներ:
Կինոթատրոններում այսօր էլ նախատեսված է «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունը, որի պրեմիերայի կապակցությամբ երեկ Թբիլիսիում և Բաթումիում անցկացվեցին բողոքի ցույցեր և եղան միջդեպեր:
Բացի այդ, «Վերայի այգում» են գործարար Լևա Վասաձեն և «Երեխաների իրավունքների պաշտպանության հասարակության» նախագահ Գուրամ Փալավանդիշվիլին և նրանց համախոհսները:
Վրաստանում երեկ կայացել է վրացական ծագում ունեցող ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի դեմ իրենց բողոքն արտահայտեցին գործարար Լևան Վասաձեն, «Երեխաների իրավունքների պաշտպանության հասարակության» նախագահ Գուրամ Փալավանդիշվիլին, նախկին պատգամավոր Դիմիտրի Լորթքիփանիձեն, «Վրացական քայլերթը» և նրանց համախոհները: Թբիլիսիի կինոթատրոնների մոտ անցկացվել են բողոքի ցույցեր:
Ցույցերի ժամանակ ձերբակալվել է 27 անձ: