Ամիրան Գամղրելիձե. Հաստատում ենք, որ կարանտինի և մեկուսացման ժամկետները կկրճատվեն շփում ունեցած անձանց և վարակվածների համար
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, կարանտինի և մեկուսացման ժամկետները նվազեցնելու արձանագրություն է պատրաստվել, որն առաջիկա օրերին կքննարկվի առողջապահության նախարարության համապատասխան կառույցների հետ։
Ըստ Գամղրելիձեի, արձանագրության համաձայն՝ կարանտինի և մեկուսացման ժամկետները կկրճատվեն ինչպես վարակվածների հետ շփում ունեցած անձանց, այնպես էլ՝ վարակվածների համար։
«Հաստատում եմ, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը արձանագրություն է պատրաստել կարանտինի և մեկուսացման ժամկետները կրճատելու համար։ Մեկ արձանագրություն արդեն ուղարկվել է առողջապահության նախարարություն, այն է՝ շփում ունեցած անձանց։ Այսօր կուղարկվի նաև վարակված անձանց համար։ Այսօր կամ վաղը առողջապահության նախարարության համապատասխան կառույցների հետ համատեղ կքննարկենք եւ նախարարի հրամանով կհաստատվի։ Վստահեցնում եմ ձեզ, թե՛ շփվողների, թե՛ վարակվածների համար ժամկետները կնվազեցվեն մինչև ողջամիտ ժամկետի»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։