Ամիրան Գամղրելիձեն Լուգարի լաբորոատորիայի վերաբերյալ արված Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարություն անվանել է հերթական սադրանք
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Ռուսաստանի կողմից արվում է սադրիչ հայտարարություն և դա նորություն չէ:
Նրա խոսքով, ըստ անհրաժեշտություն, պարբերաբար, Լուգարի լաբորատորիայի հասցեին հնչում են նման տիպի հայտարարություններ:
Այս մեկնաբանությամբ է Գամղրելիձեն արձագանքել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Մարիա Զախարովայի կողմից Լուգարի կենտրոնի վերաբերյալ արված հայտարարությանը:
«Հերթական սադրիչ հայտարարություն մեր հարևանի կողմից, որը մեզ համար նորություն չէ: Երբ դա նրանց անհրաժեշտ է լինում քաղաքական կամ այլ նպատակով, նրանք պարբերաբար Լուգարի լաբորատորիայի մասին անում են այս տիպի հայտարարություններ և տիկին Զախարովայի հայտարարությունն առաջինը չէ:
Սա է այս հայտարարությունների գլխավոր էությունը: Ես չգիտեմ, սա նախանձ է, սպիտակ, սև, մոխրագույն, սակայն սա մեր նախկին, «ավագ եղբոր» հայտարարությունն է, որը վշտացած է, որ Վրաստանն ընտրել է եվրատլանտյան տարածքը»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Այսօրվա մամլո ասուլիսին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Պենտագոնը Վրաստանի իշխանությանն առաջարկել է Լուգարի կենտրոնում ընթացող փորձերի շրջանակն ընդարձակել և չպետք է բացառվի, որ նման լաբորատորիաներում և առանձնապես, Ռուսաստանի սահմանի մերձակայքում, աշխատեն ամերիկացիների կողմից տարբեր վտանգավոր հիվանդություններ ստեղծելու շուրջ: