Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն տեղափոխվել է ինքնամեկուսացման վայր: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կենտրոնի մամլո ծառայությունից:
Նրանց հայտարարությամբ, Գամղրելիձեն ինքնամեկուսացվել է վարակակիրների հետ շփում ունենալու պատճառով:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Վարակիչ հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: