Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հրաժարական է տալիս։ Այս մասին տեղեկությունը «Պալիտրանյուսի» եթերում հաստատել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Նրա խոսքով, Ամիրան Գամղրելիձեի պարտականությունները կկատարի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
«Մենք երեկ զրուցել ենք պարոն Ամիրանի հետ։ Նա մեծ վաստակ ունի երկրի ժողովրդի առջև, նա այս համակարգում է 90-ականների սկզբից և երկար տարիներ հոգում է քաղաքացիների առողջության մասին։ Հիվանդությունների վերահսկման տնօրենն էր։ Հաստատում եմ, որ հաստատել եմ այս փոփոխությունը և առաջիկա օրերին նա կդիմի նախարարություն, և տիկին Թամար Գաբունիան արդեն կկատարի նրա պարտականությունները։
Այն, ինչ այսօր կարող եմ հաստատել, այն է, որ նա այլեւս չի աշխատելու այս պաշտոնում եւ առաջիկա օրերին դիմելու է նախարարություն։ Դա կապված չէ ո՛չ համաճարակի նախորդող ժամանակաշրջանի, ո՛չ էլ համաճարակի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նա արժանապատվորեն ծառայել է իր երկրին և արժանապատվորեն լքում է իր պաշտոնը՝ ասպարեզը թողնելով նրանց, ովքեր կշարունակեն հիվանդությունների վերահսկման կառավարումը»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ինքը հրաժարական է տալիս անձնական դիմումի հիման վրա։