Ամիրան Գամղրելիձեն հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակիցներին և ողջ բժշկական հանրությանը շնորհակալություն է հայտնում 2020 թվականի ընթացքում անխնա աշխատանքի համար
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակիցներին և ողջ բժշկական հանրությանը շնորհակալություն է հայտնում 2020 թվականի ընթացքում անխնա աշխատանքի համար:
Ամիրան Գամկրելիձեն այս մասին խոսել է տեսաուղերձում:
Գամղրելիձեն հատկապես երախտապարտ է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր, ըստ նրա, եղել են, կան ու միշտ կլինեն համավարակների դեմ պայքարի առաջնագծում:
«Ողջույն, իմ հարգելի գործընկերներ, ես ողջունում եմ հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի աշխատակիցներին, ողջունում եմ առողջապահական ողջ ցանցին և ընդհանուր առմամբ, իրավունք ունեմ ողջունելու վրացական բժշկական հանրությանը: Շնորհակալ եմ բոլորիդ 2020 թվականին կատարած բոլոր քրտնաջան աշխատանքի համար: Յուրաքանչյուրիդ աշխատանքը անգնահատելի է: Ես կցանկանայի հատկապես շնորհակալություն հայտնել հիվանդությունների վերահսկման կենտրոնի մեծ թիմին, ովքեր եղել են, կան և միշտ կլինեն համավարակների դեմ պայքարի առաջնագծում: Դուք չեք գիտեցել օր ու գիշեր, եթե ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը մեզանից, ղեկավարությունից պատշաճ կերպով չի գնահատվել, կներեք դրա համար, բայց դուք գնահատվում եք մարդկանց, հասարակության կողմից: Ուստի ուզում եմ, որ 2021 թվականը լինի յուրաքանչյուրի, ձեր ընտանիքի, անձամբ ձեզ համար առողջության, երջանկության, ուրախության և բարության տարի և միմյանց համոզենք, որ միասին մենք կհաղթահարենք այս մեծ մարտահրավերը, որը կոչվում է կորոնավիրուսի համավարակ», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: