Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ «Փի Սի Ար» լաբորատորիա հնարավոր է տեղադրվի նաև Մառնեուլիում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ հնարավոր է Մառնեուլիում բացվի «Փի Սի Ար» թեստավորման լաբորատորիա: Այս մասին նա հայտարարել է Մառնեուլիի քաղաքապետարանում, հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչների և մարզի ղեկավարների հանդիպման ժամանակ:
«Ընդհանրապես, Քվեմո Քարթլին կազմել է երկրի վնասի 32 տոկոսը, ընդհանուր առմամբ ունենք 189 դեպք: Դեպքերը գրանցվել են Մառնեուլիում, Բոլնիսիում և Թեթրիծղարոյում: Դուք գիտեք, որ մենք շատ ենք վախենում, որ դեպքերը չավելանան Ռուսթավիում: Այնտեղ ունենք միայն մեկ դեպք և դրա վտանգը իրական է: Այս պահին վերահսկվում են Ծալկան և Դմանիսին: Այսօրվա դրությամբ, Թեթրիծղարոյում գրանցված է 48, Բոլնիսիում 107 և Մառնեուլիում 33 դեպք:
Հատկապես հատկանշական է, որ այսօր մենք հետազոտությունների առումով ունեցել ենք գագաթնակետ, անց է կացվել 1 328 հետազոտություն, և այստեղից ունենք 16 նոր դեպք: Հետևաբար, մենք պետք է խստացնենք որոշ միջոցներ և պետք է գիտակցենք որ այդ ամենը արվում է վարակը կանխարգելելու նպատակով:
Ես գիտեմ, որ մեզ համար խնդիրներ են ստեղծվել ադրբեջանալեզու բնակչության հետ շփվելիս, այնպես որ մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացին ներգրավենք ավելի շատ առաջնորդների, որպեսզի բնակչությանը առաջին հերթին համոզենք, որ ենթարկվեն բժիշկներին ջերմաչափման ժամանակ, և երկրորդ դեպչքում հետազոտություն անցնելու մեջ: Մենք մտածում ենք նաև, որ Մառնեուլիում բացենք լաբորատորիա, որպեսզի նմուշները չուղարկվեն Թբիլիսի, դա դեռ որոշված չէ, սակայն հնարավոր է այն բացել Ավերսի կամ Ջեոհոսպիտալ կլինիկաներում»,-հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Հանդիպումը տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանում, որին մասնակցել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, նրա տեղակալ Պաատա Իմնաձեն, կենտրոնի ներկայացուցիչ Խաթունա Զախաշվիլին: Հանդիպմանը ներկա էին նաև Քմեմո Քարթլիի նահանգապետ Շոտա Ռեքվիաշվիլին, Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին և Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնի և Բոլնիսիի հանրային առողջության կենտրոնի ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվել են մարզերում համավարակի կանխարգելման ճանապարհները: