Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի համեմատաբար փոքր քանակությունը կապված է շաբաթ-կիրակի օրերին թեստավորման նվազ քանակի հետ:
Ըստ նրա, այնուամենայնիվ, հատկապես վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում վարակման մակարդակի նվազում է նկատվում:
«Կորոնավիրուսի նոր դեպքերի նման անկումը հիմնականում պայմանավորված է հանգստյան օրերին թեստերի կրճատմամբ, ինչը սովորական երևույթ է: Հանգստյան օրերին բժշկական հաստատություններ դիմելու թիվը նվազում է: Սակայն, ընդհանուր առմամբ, հատկապես վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվում է վարակման մակարդակի նվազում: Բոլոր ցուցանիշներն իջնում են: Եթե նայեք 100 000 բնակչի ցուցանիշներով, ապա կտեսնեք, որ մենք արդեն ներքև ենք գնում», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք, ապաքինվել է 2 766 հիվանդ: