Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ հնարավոր է, մարդկանց կարանտինից դուրս թողնելուց առաջ նրանք հանձնեն կորոնավիրուսի թեստ
Կորոնավիրուսի թեստավորումը կընդլայնվի և առողջապահության համակարգի պատրաստակամությունը կլինի երաշխիք, որ մեզ մոտ վարակը լինի վերահսկելի,- այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
«Թեստավորումն աստիճանաբար կընդլայնվի: Երկրում կհաշվառվեն ջերմություն ունեցող բոլոր մարդիկ, որպեսզի կորոնավիրուսի դեպք բաց չթողնենք»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, թեստավորման ընդլայնումը պայմանավորված է այն գործոնով, որ արդեն վաղուց է, կորոնավիրուսի թեստ են հանձնում թոքաբորբ ունեցող բոլոր անձինք, լինի դա երեխա, հասուն մարդ, կլինիկա տեղափոխված ցանկացած անձ:
Ամիրան Գամղրելիձեի մեկնաբանմամբ, արդեն կա ծրագիր, ովքեր պետք է ներգրավվեն թեստավորմանը, երբ մեկ օրում թեստավորման ցուցանիշը կասնի 1500-ի:
«Առավել շատ ուշադրություն կդարձնենք կարանտինում գտնվող անձանց: Այսօր բազմաթիվ մարդկանց ենք տեղափոխել կորոնավիրուսի կլինիկաներ, ովքեր ունեցել են ախտանշաններ: Այժմ քննարկում ենք, հնարավոր է, մարդկանց կարանտինից դուրս թողնելուց առաջ նրանք հանձնեն կորոնավիրուսի թեստ»,- նշել է Ամիրան Գամղրելիձեն: