Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ Գարդաբանիում համավարակային իրավիճակը հետևելի է և վաղը երկու գյուղում սկսվելու է լայնածավալ թեստավորում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում կրկին ավելացել է ներմուծված դեպքերի քանակը:
Ըստ նրա, նոր դեպքերը բացահայտվում են ժամանակին: Սակայն, Գամղրելիձեն նշում է, որ Գարդաբանիում համավարակային իրավիճակը հետևելի է:
Ամիրան Գամղրելիձեի պարզաբանմամբ, վաղը Գարդաբանիի երկու գյուղերում կմեկնարկի լայնածավալ փորձարկումները:
Հարցին, կա՞ թե ոչ գյուղերը փակելու վտանգ, Գամղրելիձեն ասել է, որ այդ հարցը կքննարկվի համակարգող խորհրդի վաղվա նիստում: