Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի պարզաբանմամբ, այս տարի պետությունը գնել է գրիպի պատվաստանյութի ընդհանուր առմամբ 235 000 չափաբաժին, որից ծախսվել է 160 000-ը, այդ թվում 10 հազարը փոխանցվել է բռնազավթված Աբխազիային:
Սակայն, ըստ Գամղրելիձեի, Վրաստանում գրիպի դեմ պատվաստանյութերը ավելի շատ էին, քանի որ, ըստ նրա, մասնավոր հատվածը գնել էր մոտ 60 000-70 000 չափաբաժին:
«Մենք գնել ենք 235 000 չափաբաժին, պետությունը, թեչե գրիպի դեմ պատվաստանյութը շատ ավելի էր երկրում, որքանով ես գիտեմ, մասնավոր հատվածը գնել էր մոտ 60 000-70 000 չափաբաժին: Այսօր առավոտվա դրությամբ ծախսվել է 160 000 չափաբաժին, այդ թվում 10 000-ը փոխանցվել է Աբխազիային: Ինչպես նաև պատվաստվել է մեր բանակը և նշված ռիսկ խմբերը», – հայտարարել է Գամղրելիձեն: