Ամիրան Գամղրելիձեն չի հաստատում տեղեկությունը, որ հնարավոր է բոլոր կլինիկաներին պարտադրվի կորոնավիրուսով վարակվածների ընդունում և բուժում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն չի հաստատում այն տեղեկությունը, որ հնարավոր է բոլոր կլինիկաներին պարտադրվի կորոնավիրուսով վարակվածների ընդունում և բուժում:
Գամղրելիձեի հայտարարությամբ, դեռևս կովիդ կենտրոններն ու այլ կլինիկաները տարանջատված են:
«Որքան ես գիտեմ, որոշում չի կայացվել: Համակարգող խորհուրդը մի քանի անգամ քննարկել է այդ հարցը: Կլինիկաները դեռ տարանջատված են և ես չգիտեմ, նախարարությունը կփոխի իր մոտեցումը թե ոչ, քանի որ այժմ կան կլինիկաներ, որտեղ տեղադրվում են միայն կովիդով վարակվածները: Սակայն ներկայիս տարածվածության պայմաններում կարող է կորոնավիրուսով վարակված պացիենտը ընդունվի այլ կլինիկա, իհարկե, բոլոր կլինիկաները պետք է ունենան այսպես կոչված մեկուսացված բաժանումք, դա նրանց արտոնագրման պահանջն է, և եթե վարակը կհաստատվի, ապա պետք է տեղի ունենա նրա արագ մեկուսացում: Ես չգիտեմ, այս որոշումը կայացված է, թե ոչ: Հարցն այսօր նույնպես քննարկվել է և կա այսպիսի տեսակետ, որ պետք է կովիդ կլինիկաները լինեն տարանջատված», – ասել է Գամղրելիձեն: