Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, մոտակա օրերին հայտնի կդառնա մեծ հետազոտության արդյունքները, որով կսահմանվի, ինչպիսին է երկրում վարակի ասիմպտոմատիկ ձևերի շրջանառությունը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, առաջիկա օրերին կհայտարարվեն մեծ հետազոտության արդյունքները, որոնք կորոշեն երկրում վարակի ասիմպտոմատիկ ձևերի շրջանառությունը:
«Հավանաբար, երեք-չորս օրվա ընթացքում կունենանք մեծ ռանդոմ հետազոտության արդյունքները: Երկրի չորս մունիցիպալիտետում վերցվել է 1200 արյան նմուշ, և մոտավորապես կհասկանանք, թե ինչպիսին է երկրում թաքնված, այսպես կոչված ասիմպտոմատիկ ձևերի շրջանառությունը»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: