Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, մինչ այժմ վարակվել է 4666 բուժաշխատող
Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, մինչ այժմ վարակվել է 4666 բուժաշխատող

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, մինչ այժմ վարակվել է 4666 բուժաշխատող:

«4666 բուժաշխատող է վարակվել: Մինչև սեպտեմբերն ունեինք 200 վարակված բուժաշխատող և հոկտեմբեր-նոյեմբերին այդ թիվը հասավ 4666-ի: Սա ընդհանուր վարակակիրներից 6.4 տոկոսն է, սակայն նրանցից բոլորը բժիշկներ չեն: Ընդհանուր, բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ են»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: