Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, այսօր կորոնավիրուսի վրա հետազոտություն են իրականացնում այսպես կոչված Էլիավայի տոնավաճառում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այսօր կորոնավիրուսի վրա հետազոտություն է իրականացվում այսպես կոչված Էլիավայի շուկայում:
Ինչպես Ամիրան Գամղրելիձեն ասել է Վրաստանի առաջին ալիքին, կորոնավիրուսի վրա լայնածավալ հետազոտությունները անց են կացվում նաև այլ շուկաներում:
«Լայնածավալ հետազոտությունները շարունակվում են Լիլոյի շուկայում: Հետազոտվել է մոտ 4300 մարդ: Սկսել ենք հետազոտությունները Դինամոյի շուկայում, ինչպես նաև Էլիավայի տոնավաճառում, որտեղ արդեն հետազոտել ենք 500 մարդու»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: