Ամիրան Գամղրելիձե. Եթե պահպանվի այսօրվա համաճարակային վիճակը, ավանդական ոճում ուսման վերականգնմանը վտանգ չի սպառնա
Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, ազգային քննությունների հարցով բոլոր միջոցները ձեռնարկված են և վարակի տարածման ռիսկը հասցված է նվազագույնի:
Բացի այդ, Գամղրելիձեն նշել է, որ այսօրվա համաճարակային վիճակից ելնելով, չկա վտանգ, որ ուսումը չվերսկսվի:
Գամղրելիձեն հայտարարում է, որ եթե պահպանվի այսօրվա համաճարակային վիճակը, ավանդական ոճում ուսման վերականգնմանը վտանգ չի սպառնա:
«Համավարակից հետո երկուշաբթի առաջին անգամ անցկացվելու է մասշտաբային միջոցառում, միացյալ ազգային քննություններ: Բոլոր միջոցները ձեռնարկված են և վարակի տարածման ռիսկը հասցված է նվազագույնի:
Այսօրվա համաճարակային վիճակից ելնելով, չկա վտանգ, որ ուսումը չվերսկսվի: Եթե պահպանվի այսօրվա համաճարակային վիճակը, ավանդական ոճում ուսման վերականգնմանը վտանգ չի սպառնա»,- նշել է Գամղրելիձեն: