Ամիրան Գամղրելիձե. Եթե դիմորդի մոտ քննության օրը ջերմաչափման արդյունքում արձանագրվի 37 աստիճան ջերմություն, կլինի այլընտրանքային առաջարկ, որպեսզի դիմորդը չճնշվի
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն այսօրվա մամլո ասուլիսին խոսել է Ազգային քննությունների մասին և նշել, որ աշխատանք է ընթանում համապատասխան հանձնձարարկանների շուրջ:
«Ստեծվել է խումբ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը մասնակցում է Ազգային քննությունների կենտրոնի հետ և աշխատում ենք այն հանձնարարականների շուրջ, թե քանի դիմորդ պետք է նստի մեկ սրահում, քանի քառակուսի մետր հեռավորության վրա պետք է տեղադրվեն նստարանները և այլն: Վերջնական որոշում դեռևս կայացված չէ:
Մենք ունենք հանձնարարականներ, ինչպես պետք է օգտագործեն բժշկական դիմակը, մուտք գործելիս պետք է ջերմաչափվեն, թե՝ ոչ: Հուլիսի կեսին այս ամենի մասին կհրապարակվի տեղեկություն»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Բացի այդ, Գամրելիձեի մեկնաբանմամբ, ջերմաչափման վերաբերյալ քննարկում է ընթանում համատեղ խմբում:
«Եթե դիմորդի մոտ արձանագրվի 37 աստիճան ջերմություն, այդ դեպքում՝ կլինի քննություն հանձնելու այլընտրանքային տարբերակ, որպեսզի դիմորդը չճնշվի»,- հավելել է Գամղրելիձեն: