Ամիրան Գամղրելիձե. Եթե լողում ես ծովում, ապա հավանաբար ոչ ոք չի պահանջի շնչադիմակ կրել
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հանձնարարականներ կմշակի փողոցում ողջամիտ կերպով շնչադիմակ կրելու վերաբերյալ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, մարդաշատ վայրերում մարդիկ անպայման պետք է շնչադիմակ կրեն:
«Հասկանալի է, որ եթե դու մենակ ես գյուղում, անտառում, ոչ ոք չի պահանջի շնչադիմակ կրել: Այն վայրերում, որտեղ մարդկանց զանգվածային հավաք կա, իհարկե, պետք է այնտեղ շնչադիմակ կրեք: Եթե լողում ես ծովում, ապա հավանաբար ոչ ոք չի պահանջի շնչադիմակ կրել, բայց եթե զբոսնում ես Բաթումիի բուլվարում կամ Քոբուլեթիում, որտեղ քո կողքին շատ մարդիկ կան, իհարկե, պետք է շնչադիմակ կրես», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: