Ամիրան Գամղրելիձե. Երկրում կարմրուկով վարակվելու դեպքերը կտրուկ նվազել են
Ամիրան Գամղրելիձե. Երկրում կարմրուկով վարակվելու դեպքերը կտրուկ նվազել են

Երկրում կարմրուկով վարակվելու դեպքերը կտրուկ նվազել են,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, վերջին ամսվա ընթացքում կարմրուկի տարածման տեսանկյունից առկա վիճակը զգալիորեն բարելավվել է:

Մասնավորապես, Գամղրելիձեի հայտարարությամբ, եթե մայիսի ամենօրյա կտրվածքով, միջինը գրանցվում էր վարակման 15-20 դեպք, ապա այս փուլում նշված ախտորոշումը դնումեն մեկ օրում 3-6 մարդու: