Ամիրան Գամղրելիձե. Երկրորդ եռամսյակում 5-ից 12 տարեկան երեխաների համար կներդրվի «Pfizer»-ի մինչև 50 հազար դեղաչափ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ երկրորդ եռամսյակում կներդրվի «Pfizer»-ի մինչև 50 հազար դեղաչափ 5-ից 12 տարեկան երեխաների համար։
Նրա խոսքով, այս չափաբաժիններով սկզբում կպատվաստվեն ռիսկային խմբերի երեխաները։
«5-ից 12 տարեկան երեխաների պատվաստման վերաբերյալ նախնական քննարկումներ են եղել իմունականխարգելման խորհրդի կողմից։ «Pfizer»-ին պատվաստանյութ ենք պատվիրել մոտ 50 հազար դոզայի չափով։ Առաջին փուլում, կարծում ենք, դա կլինի իմունային անբավարար և ուղեկցող հիվանդություններով երեխաների համար։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը պետք է ներկրվի երկրորդ եռամսյակում, իսկ դրանից հետո, հավանաբար, համապատասխանաբար, ցանկության դեպքում, կսկսվի պատվաստումը։