Ամիրան Գամղրելիձե. Խորհուրդը կարևոր որոշումներ է ընդունել մեղմացման հետ կապված, մենք անցնում ենք մի փուլ, երբ պետք է ավելի ակտիվ լինել և սովորել ապրել վիրուսի հետ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ մեղմացման վերաբերյալ Համակարգող խորհրդի որոշումը ցույց է տալիս, որ երկիրը թեւակոխում է նոր փուլ։ Ըստ նրա՝ դա նշանակում է վիրուսի հետ համակեցություն։
«Խորհուրդը կարեւոր որոշումներ է ընդունել մեղմացման հետ կապված։ Մենք անցնում ենք այն փուլին, երբ մեզ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել և սովորել ապրել վիրուսի հետ»,- ասել է Գամղրելիձեն։
Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ «Օմիկրոն»-ի դեպքում հիվանդությունը համեմատաբար թեթև է, սակայն դա չպետք է հանգստացնի մարդկանց։ Ըստ նրա՝ կարևոր է հետևել հիմնական հանձնարարականին՝ շնչադիմակ կրել ու պատվաստվել։
Ըստ Գամղրելիձեի, եթե պատվաստումների մակարդակը բարձր լինի, գիտական շրջանակներում հույս կա, որ «Օմիկրոնից» հետո նոր ագրեսիվ կորոնավիրուսային շտամ չպետք է հայտնվի։
«Օմիկրոնը» համեմատաբար թեթև է, բայց մեզ հանգստանալու ոչ մի առիթ չի տալիս։ Մենք պետք է շատ զգույշ լինենք և հետևենք հանձնարարականներին։ Գիտական շրջանակներում մեծ հույս կա, որ եթե պատվաստումների մակարդակը բարձր է, ապա, ամենայն հավանականությամբ, չպետք է սպասել նոր ագրեսիվ շտամ։ Եթե նոր շտամ առաջանա, ապա այն պետք է համեմատաբար թեթև լինի: Համենայնդեպս, կանխատեսումն այսպիսին է, բայց դրա հիմնական պայմանն այն է, որ բնակչության մի ստվար զանգված պատվաստվի։ Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին պատվաստվել»,- ասել է Գամղրելիձեն։